Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն իրավունքի գերակայության և ժողովրդավարության երաշխիքներից է. Արման Թաթոյան

Մայիս 03,2024 19:11

Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են գործում պետական մարմինները, ինչ ծրագրեր են իրականացնում և ինչ թերություններ կան նրանց աշխատանքում: Այդ կերպ քաղաքացիներն ունենում են պետությանը վերահսկելու հնարավորություն:

Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով: Պատճառներից մեկը լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներն ու կարծրատիպերն են թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ:

Սա, ցավոք, հաճախ է դառնում լրագրողի իրավունքների ոտնահարման, նրա մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, անգամ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառ։ Այս աշխատանքը երաշխավորելու առաջնային պարտավորությունը պետությանն է:

Այդ պարտավորության ձախողում է, երբ լրագրողի նկատմամբ անօրինական արարք թույլ տված պաշտոնյան կամ ցանկացած այլ անձ չի ենթարկվում անխուսափելի պատասխանատվության կամ ավելին` այդ անօրինական արարքն արդարացվում է:

Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։ Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն իրավունքի գերակայության և ժողովրդավարության երաշխիքներից է։

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

 

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031