Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները․ Զախարովա

Մայիս 03,2024 18:12

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները․ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին, դրա անդամակցության հետ կապված ՀՀ-ն որևէ նոր քայլ չի ձեռնարկել», – նշել է նա:

ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի պարտավորությունների թվում Զախարովան հիշատակել է 1992թ.-ին Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և 2002թ. կազմակերպության կանոնադրությամբ ամրագրվածները։

Անդրառնալով Դաշնության խորհրդի՝ ՀՀ ԱԺ ուղարկած հարցմանը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Հուսով եմ, որ նման հայտարարություններ անողները բավականաչափ ուժ կունենան պատասխան ուղարկելու ՌԴ խորհրդարանականներին: Պատասխանը ստանալուն պես ուշադիր կուսումնասիրենք և անհրաժեշտության դեպքում հրապարակային կմեկնաբանենք»:

Ավելի վաղ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ-ին մեղադրել էր ՀՀ-ի դեմ «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու մեջ, ինչպես նաև հայտարարել էր «ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժման» մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031