Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը հայտարարի, որ 5-րդ շարասյուն կա, վարույթ նախաձեռնվել չի կարող»․ Աննա Վարդապետյան

Մայիս 03,2024 18:07

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ կան տարբեր հայտարարություններ, թե Հայաստանում կան «գործակալական ցանցեր, որոնք սպառնում են իշխանությանը», ինչո՞ւ դատախազությունը չի նախաձեռնում քրեական վարույթ՝ պարզելու համար, թե ինչի մասին է խոսքը։

«Ձեր նշած ընդհանրական ձեւակերպումների հետ կապված վարույթ նախաձեռնվել չի կարող, եթե ինչ-որ մեկը հայտարարի, որ 5-րդ շարասյուն կա»,- ասաց Աննա Վարդապետյանը։

Հարցին, որ անգամ Քննչական կոմիտեի նախագահն է այդ մասին խոսել,  բայց հասարակությանը փաստեր չեն ներկայացվում, Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Քննչական կոմիտեի նախագահն ունի հստակ գործառույթ՝ վարույթ նախաձեռնելու, կարծում եմ՝ այդ հարցերը կարող եք կոմիտեին ուղղել։ Բայց եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթներ, դատարան ուղարկված գործեր եւ նաեւ պետական դավաճանության դեպքերով ունենք։ Իսկ անհասցե ընդհանուր քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մենք վարույթներ չենք հարուցում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031