Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այսօր լրագրողները հարցին՝ ինչո՞ւ չի ընդունում զոհված զինծառայողների ծնողներին։ «Այն անձինք, ովքեր ունեն վարույթներ, ես այդ անձանց խմբերի հետ չեմ հանդիպում, որովհետեւ բոլոր տեսակի որոշումներն ի վերջո բողոքարկվում են ինձ»,- ասաց Աննա Վարդապետյանը։
Դիտարկմանը, որ փոխարենը հանդիպում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եւ տարբեր միջոցառումներում ուղեկցում նրան, Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում, ես գնում եմ մանկատներ։ Մանկատուն գնալն ինձ բնավ չի կաշկանդում։ Հանրային միջոցառման ժամանակ ցանկացած անձ կարող է ներկա գտնվել, իսկ ինչ վերաբերում է իմ շփումներին անչափահասների եւ երեխաների հետ, այո, եւ հատկապես խոցելի խմբերում գտնվող երեխաների հետ իմ շփումները նոր չեն»։
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ այդ միջոցառումների ժամանակ ինքը հայտնվում է Նիկոլ Փաշինյանի կնոջ կողքին, դատախազը պատասխանեց․ «Ես չեմ հայտնվում, ես մասնակցում եմ միջոցառումներին եւ ըստ արարողակարգի՝ լինում եմ կանգնած կամ նստած»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ