Լրահոս
Օրվա լրահոսը

«Թքելը հանցակազմ չէ»․ Գլխավոր դատախազն այն մասին, թե ինչո՞ւ չեն պատժվում թքող ու սպառնացող պաշտոնյաները

Մայիս 03,2024 17:44

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարցրին, թե բարձրաստիճան պաշտոնյայի կողմից քաղաքացու դեմքին թքելը, պատգամավորի կողմից սպառնալիքներ հնչեցնելը քրեորեն հետապնդելի արարք է, թե՞ ոչ, պատասխանեց․ «Խուլիգանության հանցակազմի համար կարեւոր է, որ լինի հասարակական կարգի կոպիտ խախտում։ Հիմա դուք ոչ մի կերպ չեք կարողանում իմ ասածի հետ հաշտվել, որովհետեւ ձեզ համար խուլիգանությունն առօրյա կիրառվող հասկացություն է, հիմա մեկը մի քիչ բարձր գոռա, պիտի ասենք՝ խուլիգանի մե՞կն է, բայց քրեաիրավական իմաստով այդպես չէ։ Թքելը ինքը հանցակազմ չէ»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն (լուսանկարում) էր նախորդ տարի Երեւանում թքել իրեն քննադատող քաղաքացու վրա։

Հարցին, թե քաղաքացին կարո՞ղ է նույն կերպ թքել պաշտոնյայի դեմքին ու անպատիժ մնալ, Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Ոչ, չի կարող։ Ոչ մեկ ոչ մեկի դեմքին թքել չի կարող»։

Այդ դեպքում ինչո՞ւ չեն պատժվում նման արարք թույլ տված պաշտոնյաները, դատախազը պատասխանեց․ «Եկեք բոլոր արարքներն աշխարհի երեսին քրեականացրեք, եւ ինձ համար ամենահեշտը կլինի, ես յուրաքանչյուր դեպքով վարույթ կնախաձեռնեմ»։

Այնուհետեւ դատախազը դիմեց իրեն հարց տվող լրագրողներին․ «Հիմա ձեր արարքը խուլիգանությո՞ւն է, որ դուք բոլորով գոռում եք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Երբ տիկինը հագնում է դատախազական կոստյումը, նա պետք է հիշի, որ կոչված է պաշտպանելու մեր պետության շահերը և ոչ թե դառնա քպ-ական ալեն սիմոնյանի շահերի պաշտպանը: Իրեն կոնկրետ հարց են ուղղում. «Քաղաքացին կարո՞ղ է նույն կերպ թքել պաշտոնյայի երեսին», դատախազուհին վստահ պատասխանում է «Ոչ, չի կարող: Ոչ մեկը ոչ մեկի դեմքին թքել չի կարող»: Իսկ երբ դատախազուհուն հարցնում են, թե այդ դեպքում ինչու՞ չեն պատժվում նման արարք թույլ տված պաշտոնյաները, դատախազուհին տրամաբանական պատասխան չգտնելով՝ անկապ ու վերացական բառեր է արտասանում. «Դե եկեք բոլոր արարքներն աշխարհի երեսին քրեականացրեք և ինձ համար ամենահեշտը կլինի, ես յուրաքանչյուր դեպքում վարույթ կնախաձեռնեմ»:
    Տիկին, կոնկրետ հարց եմ տալիս – եթե ես գնամ ալեն սիմոնյանի դեմքին մի քանի անգամ լավ թքեմ, ինձ չեն ձերբակալի՞:
    Վերջապես դադարեցրեք ձեր դիմակահանդեսը: Ամբողջ հարցը նրանում է, որ նիկոլի և իր թիմի անդամների ասածն ու արածը լրիվ հակառակ բաներ են՝ իրարից 180 աստիճանով տարբեր: Օրինակ՝ ժողովրդավարությունից եք խոսում, բայց երկիրը վերածել եք բռնապետության և մեկուսարաններն ու բանտերը լցրել քաղբանտարկյալներով, խոսքի ազատությունից եք խոսում, բայց ձեր ոստիկակական բերետավորները դաժանորեն հարվածում են լրագրողներին և նրանց օպերատորներին գետնին են պառկեցնում ու անպատիժ մնում, պահում եք երկրապահներ, որոնք մեր երկիրը թուրքին հանձնելու պրոցեսից էյֆորիայի մեջ են ընկնում և մեքենան քշում իրենց երկիրը պահող ժողովրդի վրա ու կրկին անպատիժ մնում: Եվ ամենագլխավորը՝ վարչապետ կոչեցյալը խախտելով մեր սահմանադրությունը, առանց հանրաքվեի երկրի տարածքները միանձնյա հանձնում է թշնամուն, բայց դուք նրա նկատմամբ քրեական վարույթ չեք նախաձեռնում, այլ խոնարհ ծառայում եք նրան:
    Այստեղից հետևում է, որ նիկոլն իր ամբողջ թիմով սպասարկում է մեր թշնամական երկրի շահերը, ուստի ձեր լոլոներին հիմնականում ծափահարում են ադրբեջանում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031