Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի հետ կապված քաղաքացիները նոր փամփուշտներ են ներկայացրել. Աննա Վարդապետյանի խոսքով՝ սկսել են վստահել ու ցույց տալ այն, ինչ ունեն

Մայիս 03,2024 17:34

Այսօր ԱԺ-ում դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց Մարտի 1-ի գործից:

Վարդապետյանն ասաց, որ գործը ծավալուն է, կարճ ժամանակում ձեւավորվել է քննչական խումբ, որն ավելի ինտենսիվ է սկսել քննել գործը: Գործից առանձնացվել է քննիչներից մեկի՝ Արմեն Հակոբյանի գործը, որը գտնվում է դատարանում: Նա ասաց՝ մյուսների հետ կապված վաղեմության ժամկետի որոշումներ են կայացվել, նա չի համաձայնել ու գործը դեռ քննվում է. «Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ քննարկելու դատախազության վերաորակման գործառույթը: Արդյոք կկարողանանք 3 անձերի հետ կապված մեղադրանքը վերաորակել՝ ՍԴ-ի տիրույթում է արդեն: Մեկ անձի մասով, որով գործը գտնվում է նախաքննության փուլում, արդեն մեղադրանքը վերաորակավորվել է»: Նա ասաց, որ վարույթների խոշտանգումների մասը եւս առանձնացվել է, որպեսզի մասնագիտացված քննչական մարմինը քննի:

Բացի այդ, ուշագրավ է, որ դատախազն ասաց, որ ներկայացված լրացուցիչ փամփուշտներ կան, որոնք ուղարկվել են փորձաքննության. «Մինչ օրս քաղաքացիների մոտ դեռեւս փամփուշտներ են պահպանվել, որոնք համեմատական փորձաքննության են ենթարկվում: Բացի այդ, գիտեք, որ Մարտի 1-ի դատապարտված ցուցարարների հետ կապված ընթացակարգ կա, Վիրաբյանի մասով ՄԻԵԴ վճռի հիման վրա Վճռաբեկ դատարանը վերանայում է դատական ակտերը: 2023-ի ընթացքում 16 անձի վերաբերյալ արդարացման դատական ակտ է եղել, խոսքը վերաբերում է ցուցարարներին, ոչ թե պաշտոնատար անձանց»:

Հակոբյանը ճշտեց՝ 16 տարի անց նոր ի հայտ եկած հանգամա՞նք կա փամփուշտների հետ կապված՝ դատախազը պատասխանեց, որ դա նոր ի հայտ եկած հանգամանք չէ, նախկինում էլ փամփուշտներ հետազոտվել են. պարզապես սրանք լրացուցիչ փամփուշտներ են, որոնք նոր են ներկայացվել. «Քաղաքացիները պարզապես սկսել են վստահել ու ներկայացնել այն, ինչ իրենց մոտ պահպանվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031