Երեւանում Եվրամիության գրասենյակի դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ իրազեկման երթ են իրականացրել ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների եւ քաղբանտարկյալների։
Ինչպես հայտնում է SputnikArmenian-ն ցույցի մասնակիցները՝ «Արցախը հայկական է» պաստառներով վանկարկում էին՝ ԵՄ-ն ԵՄ դիտորդները չեն նկատում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում․ «Արցախը հանձնեցին, Եվրամիության դիտորդները լուռ էին, Տավուշը հանձնում են, Եվրամիության դիտորդները լուռ են»։