Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ. պեղումները իշխան Չեսար Օրբելյանի տարածքում շարունակվում են

Մայիս 03,2024 16:49

Չեսար Օրբելյանի պալատը պեղումներից առաջ և հետո այս տեսքը ունի։

10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ /արշավախմբի ղեկավար պ․գ․․թ/ Ավետիս Գրիգորյանի գլխավորությամբ պեղում է իշխան Չեսար Օրբելյանի պալատն ու  կից եկեղեցու տարածքը․ կան առաջին կարևոր արդյունքները:

Հնագիտական արշավախմբի ղեկավար պ․ գ․ թ․ Ավետիս Գրիգորյան. «Դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են իշխանատան սյունախարիսխները, բացվել է բուխարին և թոնիրը, պատերի քանդակազարդ խորշերի մոտ հայտնաբերվել են հազվադեպ հանդիպող քարե ուշմիջնադարյան ձիթաճրագները»։

Հարակից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները, ևս տվել են հետաքրքրական նյութ՝ հայտնաբերվել են  մանկական թաղումներ։

Պեղումները շարունակվում են, աշխատանքներն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031