Կիրանցի բնակիչներից մեկը ArmeniaSputnik-ին տեսանյութ է տրամադրել, որը նա գաղտնի է նկարահանել, քանի որ գյուղ տանող ճանապարհին եւ հենց գյուղում ոստիկաններն արգելում են նկարահանումներ անել։
Բնակիչը տեսանյութով ցույց է տալիս, թե քանի ոստիկանական անցակետ է անցնում սեփական տուն հասնելու համար, անցակետում ոստիկանները ստուգում են անձը հաստատող փաստաթղթերը։
Երեկ ոստիկանները Կիրանցում, ինչպես ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր տեղեկացրել, «Օղակ» օպերացիա է իրականացրել, ոստիկաններն ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացիներին բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել։
Կիրանց մուտք ու ելքը թույլատրվում է միայն տեղի բնակիչներին։
Կարդացեք նաև
Կիրանցում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանազատման։