Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առերեւույթ հանցակազմի տարրեր է պարունակում»․ Անահիտ Մանասյանը՝ «Փնտրվում է ՄԻՊ-ը» նախաձեռնության մասին

Մայիս 03,2024 16:18

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ մարդիկ իր նկարներն են փակցրել Երեւանի փողոցներում՝ «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրությամբ։ 

«Դա առերեւույթ հանցակազմի տարրեր պարունակող է, որովհետեւ Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է «մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ վիրավորանքը»։ Այս ամենի կազմակերպվածությունը, համակարգվածությունը եւ շարունակականությունը, որն այս մեկ տարվա ընթացքում է դրսեւորվել, առերեւույթ հանցակազմի տարր պարունակող հատկանիշ է, որի վերաբերյալ ես որեւէ հաղորդում որեւէ իրավապահ մարմնի չեմ ներկայացրել։ Եվ նաեւ այդ պատճառով մի տեսակ տարօրինակ եմ համարում, որ անձինք իրենք են սկսում այդ խնդրի վերաբերյալ խոսել»,- ասաց նա։

Հարցին, թե իսկ իրեն չի անհանգստացնում, ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են քաղաքացիներն իրեն փնտրում, Մանասյանը պատասխանեց, որ ինքը՝ որպես ՄԻՊ հասանելի է մարդկանց։ «Իսկ դուք լսե՞լ եք այն բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր շատ գոհ են մեր աշխատանքից։ Եվ մենք ամենօրյա ռեժիմով ստանում ենք շնորհակալական նամակներ։ Ընդ որում, շնորհակալական նամակներ սովորաբար ստանում ենք կոնկրետ քաղաքացիներից»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Վայ հուզվեցի, պարզվում է, որ մեր ՄԻՊ-ին շնորհակալություն ասողներ էլ կան ու պատկերացնում ե՞ք, դրանք կոնկրետ մարդիկ են: Ախր շատ հուզիչ է, որ Հայաստանում կոնկրետ մարդիկ կան, որ մեր ՄԻՊ-ից գոհ են: Ոչ մի նշանակություն չունի, թե դրանք քանի հոգի են, կարևորը որ թեկուզ մեկը – երկուսը կան:
    Բայց կարծես թե մեր ՄԻՊ-ը փակցված պլակատներից ջղյանացել է, փաստորեն իր նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար նա կարող է «առերևույթ հանցակազմի տարրեր»-ի տակ մարդկանց վրա գործեր բացի: Տեսեք, ինչ մեծահոգի է, կարող է բացի, բայց դեռ չի բացում՝ հլը որ վախեցնում է:
    Դե դուք էլ տարօրինակ մարդիկ եք, գոնե այդ անհարգալից վերաբերմունքը մի քիչ ծածուկ արտահայտեք կամ էլ՝ նամյոկներով: Էդ աղջիկը ծածուկ անհարգալի վերաբերմունքից կամ նամյոկներից հո չի նեղանում, նա բացահայտից է նեղվում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031