Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Կիրանցում հանում տեսախցիկները

Մայիս 03,2024 16:05

Տեղեկացրել էինք, որ Կիրանցում քննչական մարմինների ներկայացուցիչները տեսախցիկներ են հեռացնում։

Փաստաբան Արսեն Բաբայանը այդ գործողություններից որոշ մանրամասներ հայտնեց։

Նա հայտնեց, որ քննչական գործողություններն իրականացվում են ապրիլի 26-ին Կիրանցում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, երբ սեւ բերետավորները բիրտ ուժ են կիրառել բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ, հինգ քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց՝ տարբեր վնասվածքներով։

Բաբայանի փոխանցմամբ՝ հիվանդանոցից իրավապահ մարմիները հաղորդում էին ստացել, դրա առթիվ հարուցվել էր քրեական վարույթ, ինչի շրջանակներում էլ քննիչը անհրաժեշտություն է տեսել տեսախցիկի ձայնագրության առգրավում անել։

Թե ինչո՞ւ առգրավվեցին տեսախցիկները այլ ոչ թե միայն կրիչը՝ Բաբայանը փոխանցեց քննչական գործողություն իրականացնող իրավապահների պարզաբանումը՝ այստեղ ամրացված տեսախցիկներն առանձին ձայնագրման համակարգ չունեն, ձայնագրությունը կատարվում է տեսախցիկի վրա դրված հիշողության քարտերով․ «Իրենց բացատրությամբ՝ դեպքեր են լինում, երբ հանում են հիշողության քարտը, սխալ են հանում կամ ժանգոտված է լինում եւ այն փչանում է»։

Եթե ապրիլի 26-ի իրադարձությունների առթիվ է, ապա ինչո՞ւ հենց այսօր են տեսախցիկները հանում՝ հաշվի առնելով, որ երեկ, ինչպես ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր տեղեկացրել, «Օղակ» օպերացիա է իրականացրել, գյուղացի տղամարդկանց վայրենի կերպով բերման են ենթարկել:

Այս հարցին ի պատասխան էլ՝ Բաբայանն ասաց․ «Ես էլ տարբեր ենթադրություններ ունեմ, օրինակ՝ հեռացնում են տեսախցիկները, որպեսզի նոր գործողություն սկսեն, բայց, հաշվի առնելով իմ պնդումը, որ պետք է հնարավորինս արագ վերադարձվի տեսախցիկը եւ տեղադրվի ու նրանք համաձայնեցին, խոստացան մոտ երկու ժամից վերադարձնել, հույս ունեմ, որ քննչականը մասնակից չի դառնա սադրիչ գործողություններին»։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին հայտարարություններից հետո հանրապետությունում անհնազանդության ցույցեր սկսվեցին, տավուշցիները փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող ճանապարհը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031