Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիրանցում հեռացնում են տեսախցիկները

Մայիս 03,2024 15:21

Կիրանցում քաղաքացիական հագուստով անձինք նշելով, թե քննչական գործողություններ են իրականացնում, տեղանքից հանում են տեսախցիկները։

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները Կիրանցում, ինչպես ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր տեղեկացրել, «Օղակ» օպերացիա է իրականացրել․ «Մեծաքանակ ոստիկաններ ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդկանց վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաեւ անչափահասներ»:

Ընդ որում, ոստիկանները փակել էին գյուղի մուտքերը։

Կիրանց մուտքուելքը թույլատրվում է միայն տեղի բնակիչների համար, ոստիկաններն այլ անձանց թույլ չեն տալիս մտնել գյուղ։

Գառնիկ Դանիելյանը երեկ հայտնել է․ «Ես անտառներով եմ եկել։ Գյուղն այս պահին բլոկադայի մեջ է։ Միայն այս կողմից չէ, Նոյեմբերյանից էլ, Բաղանիսից էլ է ճանապարհը փակ։ Մի երեք ժամ առաջ այնտեղի ժողովուրդը զանգեցին ինձ՝ ասեցին էնտեղի ճանապարհն էլ է փակ»։

Տասը օրից ավելի է՝ հանրապետությունում անհնազանդության ցույցեր են ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, որի հետեւանքով Կիրանց գյուղի մի քանի տներ անցնելու են Ադրբեջանին, գյուղն, ըստ բնակիչների, բաժանվելու է երկու մասի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031