ԲԴԽ նախագահ, ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը հայտնվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Կազմակերպությունն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։
Freedom House-ը մասնավորապես մտահոգիչ է համարել այն, որ կարգապահական խիստ միջոցներ են կիրառվում այն դատավորների նկատմամբ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ էլ որեւէ կերպ փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ. մինչդեռ այն դատավորները, որոնք համերաշխ են ՔՊ-ի հետ, կատարում են նրանց հրահանգները, խրախուսանքների են արժանանում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։