Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոստիկանին ուզում եք պարեկ կոչեք, կարող եք հրեշտակ կոչել, բայց այդ մարդկանց մեծամասնությունն էությամբ սովետական միլիցա է»․ Արթուր Խաչատրյան

Մայիս 03,2024 10:55

«Քաղաքական գործիչների վրա քրեական գործեր եք կարել։ Ասում եք՝ չէ, ճիշտ է, իրենք քաղաքական գործիչներ են, բայց հանցագործությունները, որոնցում իրենք մեղադրվում են, քրեական են»,- այս մասին ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Սովետական միությունում Ստալինից հետո 58-րդ՝ ժողովրդի թշնամի հոդվածով բոլոր քաղաքական գործիչները քրեականով էին գնում։ Հիմա էլ նույնը դուք եք անում՝ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված եք դնում։ Այսինքն՝ այս համակարգում սովետն է։ Ոստիկանին ուզում եք ոստիկան կոչեք, կարող եք պարեկ կոչել, կարող եք հետ գնալ, հրեշտակ կոչել, այդ մարդկանց մեծամասնությունն էությամբ միլիցա է։ Ավելին ասեմ՝ մեծ մասն էությամբ թաղային միլիցա է։ Եվ քանի դեռ դա չի փոխվել, մարդկանց հոգեբանությունը չի փոխվել, որեւէ բան չի փոխվելու, ինչքան էլ գեղեցիկ բանտիկներ կպցնեք»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը դիմեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ «Այո, արձագանքելը շատ կարեւոր է, բայց ես կարծում եմ, որ դուք մի քիչ ավելի խորքային քննարկում պետք է ունենանք այսօրվա քաղաքական իշխանությունների հետ՝ այդ հանցավոր դրսեւորումները ծնող պատճառների վերաբերյալ եւ դրանց վերացնելու, խորքից կտրելու վերաբերյալ։ Այլապես տեղի կունենա այն, որ 35 հազար հոգի հայկական անձնագրով անցյալ տարի մեր երկրից հեռացել են, 35 տարի էլ այս տարի կհեռանա, 35 հազար էլ՝ մյուս տարի։ Բրիտանական կառավարության հետ կբանակցեք 50 մլն ֆունտի դիմաց Հայաստանում ապօրինի ներգաղթյալներ բերելու համար»։

Խաչատրյանը հավելեց․ «Մի պահ դադար տվեք, նայեք իրականությանը եւ վերագնահատեք՝ արդյոք Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, թե՞ ազատ անկման մեջ է՝ դեպի բռնակալություն»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031