Լսում եմ Նիկոլ Փաշինյանին ու մտածում` բերել հասցրել է մի կատաստրոֆիկ կետի եւ փորձում է մեզ համոզել, որ այլ ելք չկա, որ այս սահմանազատումն այլընտրանք չունի, հողերի հանձնումն անխուսափելի է:
Մինչդեռ մենք խաղաղ ապրում էինք` մանր-մունր (այսօրվա աչքով) դժգոհություններ ունենալով իշխանությունից, որն անգամ չէր համարձակվում խոսել Արցախի շուրջը ձեւավորված բուֆերային գոտու` 5 շրջանները վերադարձնելու մասին: Հիմա երկրի ղեկավարը նստել է Հանրայինի եթերում եւ անվախ ու հպարտ խոսում է հող հանձնելու մասին` դա քողարկելով «սահմանի վերարտադրության», «Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն չլեգիտիմացնելու», «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության զարգացման մի շատ կարեւոր անկյունաքար դնելու» անվան տակ:
Եղբայր, մինչեւ քո գալը մեր սահմանը միանգամայն վերարտադրված էր` ոչ ոք այն կասկածի տակ չէր առնում, մեր դեմ ագրեսիվ քաղաքականություն վարողները պատժվում էին, նաեւ` խուսափում էին ագրեսիվ քաղաքականությունից, քանի որ գիտեին, որ պատժվելու են:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: