Օրեր առաջ են հողին հանձնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, ռազմահայրենասիրական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանին:
Պարզվում է՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենությունը մերժել է իր հարկի տակ հրաժեշտ տալ Սահակ Սահակյանին: «Վերեւից արգելում են»,- պատճառաբանել են Կամերայինից:
Բայց սա դեռ ամենը չէ: «Ազգ»-ի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել Երեւան համայնքի գիտության եւ մշակույթի գործիչների պանթեոնում՝ Թոխմախում: «Կոչում չունի, տեղն էլ քիչ է». նրա հարազատներին այսպես են պատճառաբանել:
Բայց ամենասոսկալին այն է, որ նման պատասխան է տվել նաեւ պաշտպանության նախարարությունը: «Նրա ցանկությունը Եռաբլուրում հուղարկավորվել էր՝ մարտական ընկերների կողքին: Դա էլ են մերժել»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Սահակ Սահակյանի ընտանիքի անդամներից մեկը:
Կարդացեք նաև
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում