Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծումներ կան և այդ լուծումների բանալին յուրաքանչյուրիս ձեռքում է. Վլադիմիր Մարտիրոսյան

Մայիս 02,2024 23:13

Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա»:

Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, որից դուք տեղյակ չեք և որը չի հրապարակվում, փաստացի Հայաստանը՝  այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է: Սա Ադրբեջանի պետական, պաշտոնական, կրթական, գաղափարախոսական և անվտանգային պլան է, որը կյանքի է կոչվում վերը նշված բոլոր մակարդակներով ըստ պետականորեն հաստատված գաղափարախոսական քաղաքականության՝ սկսած դպրոցներում այս թեմաներով օլիմպիադաներ կազմակերպելուց մինչև միջազգային հարթակներում լոբբինգ: Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան դարձնելը պլան չէ այլևս, այլ իրականություն, իր պետական իրագործման ժամանակացույցով: Տավուշի հյուսիս արևելյան պաշտպանական համալիրի լուծարումը, ստորացուցիչ ականազերծումը հայ սակրավորի ձեռքով և հայ ոստիկանի ապահովագրմամբ այս պլանի տեխնիկական պահանջ է, որն իրականացվում է:

Փաստացի Ալիևը ըստ իրեն դեռևս ժամանակավոր Հայաստան կոչվող  տարածքում, որը ըստ իրեն առաջիկայում դառնալու է «արևմտյան ադրբեջան» ունի ներքին քաղաքական трофей (ռազմավար) ով  էլ ըստ Ադրբեջանի կողմից կազմված փաստաթղթի կետերի իրականացնում է այն: Եթե մի կողմ նետենք իշխանական ողջ սուտն ու մանիպուլյացիան, ֆեյքակրատիան, մեկնաբանություններն ու քաղաքական աղանդավորական քարոզը և թողնենք իրադարձությունների և իրողությունների  վերլուծության արդյունքն ու չոր նստվածքը ապա պատկերը հետևյալն է:

  1. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված պլանի և փաստաթղթի տեղական պետական իշխանությունները պետք է վերացնեն բոլոր պաշտպանական և ռազմական բնագծերն ու ականապատ դաշտերը, սահուն կերպով լոկալիզացնեն և տեղահանման պայմաններ ստեղծեն այդ պաշտպանական բնագծերին հարող հայ բնակչության համար, որ պլանի իրագործման համար որևէ խոչընդոտ չառաջանա: Չկա այլ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» միակողմանի լուծարում պաշտպանական գիծը և առաջարկում ծառ տնկել, որ ադրբեջանցիներից չվախենան
  2. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված պլանի և փաստաթղթի տեղական, պետական իշխանությունները պետք է ներքին և հանրային մտածողության մեջ սերմանեն վախ և տագնապ պլանի իրագործմանը խոչընդոտելու պարագայում պատերազմի և բռնի տեղահանումների սպառնալիքով, որ դիմադրության և ինքնապահպանման ինստինկտը թմրի և չարթնանա, այլ գործի ադապտացման ինստինկտը: Հակառակ դեպքում չկա այլ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» սպառնում պատերազմով սեփական ժողովրդին և իրեն հռչակում խաղաղության միակ երաշխավոր:
  3. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողից պատրաստված պլանի և փաստաթղթի ողջ տեղական իշխանական և նրան կից օլիգարխիկ, գաղափարական, քաղաքական գործակալական շահառուներն ու աշխատակիցները պետք է ողջ ռեսուրսով լծվեն հայ ժողովրդի պահպանողական և դիմադրողական ռեսուրսի, մտքի, գաղափարների սննկացմանն ու խայտառակմանը հնարավոր բոլոր անբարո և շինծու դեղատոմսերով վերացնեն դրանց մոբիլիզացիոն ինստիտուցիոնալ հիմքերը: Հակառակ դեպքում չկա որևէ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» խորը կոնֆլիկտի մեջ Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչու է սննկացում հայ զինվորի և մարտիկի կերպարը ասելով, թե «ի՞նչ գործ ունի զինվորը սահմանին» և ամբողջական երկրաշարժի ենթարկում ազգային կրթական համակարգի հիմքերը:

Առայժմ նշել եմ երեք կետ, չանդրադառնալով միջազգային, ինֆորմացիոն, հանրային և մյուս ուղղություններով մեր դեմ մղվող  պատերազմներին, որ կարդաք և տարածեք, իսկ մինչ կարդում եք Հայաստանի սահուն վերածումը «արևմտյան ադրբեջանի» տեղական ռազմավարների ձեռամբ շարունակվում է:

Լուծումներ կան և այդ լուծումների բանալին յուրաքանչյուրիս ձեռքում է: Կանգնել հենց այն ինստիտուտների կողքին և բարձրացնել դրանց իմունիտետը, որոնց սննկացման ուղղությունով էլ տարվում է ողջ օկուպացիոն աշխատանքը ներքին և արտաքին թշնամու կողմից:

Հայ Առաքելական Եկեղեցի

Հայոց Բանակ

Հայկական ազգային պահպանողական գաղափարախոսական պատկանելիություն:

P.S. Ես չեմ կասկածում, որ իմ երկրի ներքին օկուպացիայի ավարտը մոտ է և ես այն ամեն կերպ մոտեցնելու եմ ավարտին: Ես չեմ կասկածում իմ համոզմունքների և սկզբունքների ճիշտ լինելու մեջ ոչ մի րոպե: Ձիգ և համբերատար գործելու եմ Հայաստան կոչվող խրամատում, ոչ թե ապագա արևմտյան ադրբեջանում և նույնն էլ  եղբայրաբար խնդրում և ակնկալում եմ բոլորիցդ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031