«Այն շարժումը, որն այսօր ծավալվում է Տավուշում, որն այսօր տեսնում ենք՝ Բագրատ սրբազանի ղեկավարությամբ, այլեւս համազգային, ապակուսակցական, ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանը:
«Ինչպես ինքը սրբազանն ասաց, որ մի խխունջվեք, արդեն ճշմարտության պահն եկել է, եւ ամեն մեկս պետք է պատասխան տանք՝ թե ում կողմն ենք: Եթե առաջ պատճառաբանում էինք, որ այս ուժին չեմ սիրում, մյուսը լավը չէ, էն մյուսին հավանում եմ, այսօր հետաքրքիր է, թե ինչ պատճառաբանություն պետք է բերեն մարդիկ, որոնք անտարբեր են, կրավորական դիրք են բռնել, նստած են իրենց տներում ու ամառանոցներում»,-հավելում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
Նրա խոսքով. «Շատ կարեւոր է դեպի հասունություն տանելու ճանապարհին այս ճշմարտության պահը գրանցել, այս շարժումը հենց դրա համար է: Ես կոչ կանեի բոլորին՝ սկսած մեր դիվանագետներից մինչեւ այն մարդիկ, որոնք ապրում են տարբեր սահմանային գյուղերում, որ սա բոլորիս պայքարն է, մեր մասին է, մեր ապագայի մասին է: Մենք պետք է սա միասնաբար կասեցնենք»: