Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կգրավենք Զանգեզուրը»․ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ հեռուստաալիքի 1-ին տեսանյութը

Մայիս 02,2024 21:00

«Արևմտյան Ադրբեջան հեռուստաընկերությունը», որի պաշտոնական բացումը տեղ էր ունեցել երեկ Բաքվում և որը հեռարձակվելու է պետական պատվերով, եռալեզու՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն՝ ադրբեջանցիներին և աշխարհին ներկայացնելով «գրավված Ադրբեջանի մասին ճշմարտությունը ու այնտեղ հետվերադարձի հայեցակարգը», այսօր եթեր է հեռարձակել առաջին տեսանյութը։

Այնտեղ խոսվում է Սյունիքը գրավելու պատրաստակամության մասին․ նշվում է, որ ազերի սահմանապահները սպասում են Ալիևի հրամանին։
Տեսանյութն իր էջում տեղադրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խստորեն քննադատելով ՀՀ իշխանությանը՝ հայ հասարակությանը խաղաղության կեղծ օրակարգ հրամցնելու ու լեգիտիմ սահմանների մասին կեղծիքներ հնչեցնելու համար։

Քաղաքագետը գրել է․ «Դե իսկ երեկ կապիտուլյանտը ժեխին ու փթիրին համոզում էր ինչ-որ լեգիտիմ սահմանի մասին կեղծիքներով և ազերիների պահանջները կատարելով՝ վերջինիս ագրեսիան զսպելու հիմարություններով…»։

Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում թշնամու լկտիանալը համարում է Հայաստանի ներկայիս իշխանության թողտվության, հակահայկական քաղաքականություն վարելու, այդ կեղծիքներին պաշտոնապես չարձագանքելու հետևանքը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031