Aravot.am-ի տեղեկություններով մայիսի 1-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Ունիվերսալ» ՍՊԸ տնօրենի օգնական Ս. Թ.-ն եւ հայտնել, որ Զովունի գյուղում «Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ն կառուցում է «Նիկոլի թաղամաս», եւ իրենց գույքի մի մասը գտնվում է նշված ՍՊԸ-ի տարածքում:
Ըստ նույն աղբյուրի՝ հաշվի չառնելով այդ հանգամանքը՝ հողը վաճառվել է «Նիկոլի թաղամասը» կառուցելու համար, եւ ներկայումս իրենց գույքը տեղափոխելու փոխարեն կոտրել ու վնասել են:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժին հրավիրված Ս.Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված ՍՊԸ-ի կողմից քանդվել են «Ունիվերսալ» ՍՊԸ-ին պատկանող երկաթբետոնյա կետային հիմքերը՝ պատճառելով մոտ 4.000.000 դրամի վնաս: Ս.Թ.-ն հրաժարվել է կտրոն-ծանուցագիր ստանալուց:
Հաղորդումն ուղարկվել է Նաիրիի քննչական բաժին: