Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կրելով ուսադիրներ, չեք կանգնում մեր երեխեքի մամաների կողքին. Քաղաքացին՝ ոստիկանին

Մայիս 02,2024 20:00

«Մենք ձեզ զիջում ենք որպես մարդ, բայց դուք զիջում եք մեր պետությունը թշնամուն, դուք մեր արյուն թափած, մարտիրոսված երեխեքի արյունը զրոյի եք հասցնում: Կրելով ուսադիրներ, չեք կանգնում մեր երեխեքի մամաների կողքին, կրելով ուսադիրներ, դուք էնպես եք անում, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեզ վերեւից է նայում…

Ժամանակին, երբ լսում էին Վազգեն, Մ. Մելքոնյան, ադրբեջանցիները դողում էին, հիմա ծառեր եք տնկում, պատնեշ եք դնում, որ մեր դպրոցականները չտեսնե՞ն ադրբեջանցիներին»,-ոստիկաններին ասաց մի քաղաքացի, որը նույնպես չէր կարողանում ոստիկանների կողմից օղակված Կիրանց մուտք գործել:

«Կիրանցին այնտեղ մտած է ձեր ճիրանների մեջ, ոստիկանության նկատմամբ հավատն իսպառ վերացել է, որովհետեւ դուք այսօր ական եք հանում, ական եք դնում մեր երեխեքի տան տակ, քո երեխու տակ, էս մարդու երեխու տակ, ինչո՞ւ եք այդպիսի գործողություններ իրականացնում»,-հարցրեց նա:

Ոստիկաններից մեկն ասաց, որ անվտանգության նկատառումներով է փակված Կիրանցի մուտքը, ի պատասխան՝ քաղաքացին ասաց, որ նա ցանկացած հարցի պատասխանելու փոխարեն՝ շրջանցում է. «Հիմա դուք ուսադիրի տեսանկյունից եք պատասխանում, բայց որ հայի տեսանկյունից պատասխանեք, ավելի ճիշտ կլինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031