«Ոստիկանությունը միշտ իրականացնում է իր գործառույթներն ամուր հիմքերի վրա։ Մենք ունենք համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա մենք հասարակական կարգ ենք պահպանում․ պահպանում ենք բնակչության անվտանգությունը հնարավոր ականազերծման աշխատանքներից վնասվելուց»,-«ՀայաՔվե» նախաձեռնության իրականացրած ցույցի ժամանակ հայտարարեց ՆԳՆ ներկայացուցիչը՝ դիմելով ցուցարարներին։
Նա հորդորեց ոստիկանությանը վիրավորական արտահայտություններով չդիմել և մնալ կոռեկտության սահմաններում․ «Մենք պահում ենք ձեր անվտանգությունը խաղաղ ակցիա իրականացնելիս։ Միաժամանակ մեր գործողություններն իրավաչափ են»։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, դիմելով ցուցարարներին, ասաց, որ այս պահին ՆԳ նախարարը տեղում չէ, քննարկման է և առաջարկեց՝ կամ կազմակերպիչների կոնտակտներ վերցնեն, կապնվեն, իրենց հետ հանդիպում կազմակերպեն, կամ, հաշվի առնելով բարձրացված խնդիրները՝ հանդիպում կազմակերպեն Ներքին անվտանգության վարչության պետի հետ»։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ ի պատասխան նշեց․ «Հասարակությունը շատ հարցեր ունի, պետք է ստանան պատասխանները։ Լիահույս եմ, որ նախարարին կփոխանցեք, որ ակցիայի մասնակիցներն իրավունք ունեն հայցելու, որ այդ հանդիպումը լինի ԶԼՄ ներկայությամբ։ Մենք տանք մեր հարցերը, ներկայացնենք մեր պահանջները և ստանանք դրանց պատասխանները։ Մեր ակցիան քաղաքական է, բարձրացված հարցերը քաղաքական են։ ՆԳՆ նախարարը քաղաքական պաշտոն է և նրա բոլոր գործողություններն այդ շրջանակում են, հետևաբար մեր խնդրանքի տրամաբանությունը ևս քաղաքական գործընթացի շրջանակում է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «ՀայաՔվե»-ի