Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից

Մայիս 02,2024 19:22

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ,

Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենաազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար:

Մեծապես հույս ունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել եմ ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն իրենց տեսանելի արդյունքն են ունեցել ու կշարունակեն ուղենիշ լինել հետագայի համար։

Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031