Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորը չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանիքի անդամները, սոցիալական կամ այլ տիպի հարաբերությունները ոչ պատշաճ ձևով ազդեն դատավորի գործառույթների իրականացման հետ կապված իր գործողությունների, իր կողմից կայացվող դատական ակտերի վրա»

Մայիս 02,2024 18:40
datavor

Վերջին օրերին մի քանի լրագրողներ ու փաստաբաններ տարակուսել էին, որ Դատական դեպարտամենտը հերքել էր այն, որ գործող դատավորի որդին է բռնություն կիրառել լրագրողի հանդեպ: Նրանց անհանգստացրել էր, որ Դատական դեպարտամենտին մտահոգել է դատական իշխանության հեղինակությանը առնչվող ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ, ինչը վկայում է, որ դատական իշխանության խնդիրն է անդրադառնալ նաև գործող դատավորների ընտանիքների անդամներին առնչվող հարցադրումներին:

Այս կապակցությամբ դատական իշխանությամբ հետաքրքրված լրագրողների և նախորդ իրազեկումից զարմացած փաստաբանների համար ներկայացնում ենք դատավորների ընտանիքների վերաբերյալ իրավակարգավորումներից միայն մի քանի հատվածներ:

Դատավորը և նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են (…)

Իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ (Դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս):

Դատավորը չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր` որպես դատավորի առաքելության վրա: Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում տեղեկացված լինել իր ընտանիքի անդամների ֆինանսական գործունեության և շահերի մասին (Դատավորի էթիկայի կանոններ, № 10):

Դատավորը չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանիքի անդամները, սոցիալական կամ այլ տիպի հարաբերությունները ոչ պատշաճ ձևով ազդեն դատավորի գործառույթների իրականացման հետ կապված իր գործողությունների, ինչպես նաև իր կողմից կայացվող դատական ակտերի վրա (Բանգալորյան սկզբունքների 4.8-րդ կետ)։

Դատավորը պետք է միջոցներ ձեռնարկի, որ իր ընտանիքի անդամները և իր հետ փոխկապակցված անձինք չընդունեն նվեր, կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ դատավորի պաշտոնեական պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև (Դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մաս):

Դատավորն իրավունք չունի դատական համակարգի հեղինակությունն օգտագործել կամ թույլ տալ, որ այն օգտագործվի դատավորի, դատավորի ընտանիքի անդամի կամ մեկ այլ անձի անձնական շահերն առաջ տանելու նպատակով (Բանգալորյան սկզբունքների 4.9-րդ կետ)։

 

 

Դատական դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031