ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ «Մեր ընդդիմադիր գործընկերները պնդում են, որ Կիրանից բնակիչները բերման ենթարկվելիս ծեծվել են։ Ես փորձել եմ ճշտել, ոչ մի նման ինֆորմացիա չի հաստատվել, ընդդիմադիր լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով այն՝ ինչպես են ծեծում բնակիչներին։ Նայել եմ երեք-չորս անգամ, ոչ մի նմանատիպ դեպք առկա չէ։ Դուք ունե՞ք տեղեկատվություն՝ նման դեպք տեղի է ունեցել, թե՞ չէ»։
Անահիտ Մանասյանն ասաց, որ այս պահին չի կարող դեպքի հետ կապված դիրքորոշում հայտնել, որովհետեւ իր ունեցած տեղեկատվությունն էլ է հակասական։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց Անահիտ Մանասյանին․ «Ես էլ եմ միանում պարոն Ալեքսանյանի խնդրանքին, խնդրում եմ անպայման պարզեք, թե ինչ է եղել։ Եթե պարզվի, որ իրոք բռնություն է եղել, ֆիքսվի եւ հասկանանք՝ ինչպես պատասխանատվության կանչենք մեղավորներին։ Եթե պարզվի, որ բռնություն չի եղել, հասկանանք, որ մեր գործընկերներն անամոթաբար ստում են ուղղակի»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Ես ամենաշատը կցանկանայի, որ այսօր անամոթաբար ստած լինեի։ Վահագն Ալեքսանյանը քիչ առաջ դրսեւորեց նաեւ ֆուտբոլային վառ համակարգի մրցավարի հատկանիշներ՝ տեսանյութն ուշադիր նայել էր եւ խախտում չէր արձանագրել։ Բայց իրականությունը բոլորովին այլ է, եւ ես Վահագն Ալեքսանյանին եւ մյուս բոլոր շահագրգիռ հետաքրքրված կողմերին վաղը հրավիրում եմ Կիրանց, անձամբ տեսեք ջարդված քթեր, վնասվածքներ, տուժածներ, որից հետո նոր կհայտնեք ձեր կարծիքը»։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը դիմեց նաեւ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ «Ձեզ եւս կոչ եմ անում թույլ չտալ որեւէ մեկին, ձեր գրասենյակների աշխատակիցների վրա հենվելով, հայտարարել, որ Կիրանցում բռնություն չի գրանցվել։ Ես ձեզ կոչ եմ անում Վահագն Ալեքսանյանի հիշատակած տեսանյութը դիտել, որտեղ շատ հստակ տեսանյութի սկզբում լսվում է ոստիկաններին ղեկավարող անձի ձայնը, որն անընդհատ կրկնում է՝ խփելով աշխատեք, խփելով աշխատեք։ Դա մարդու իրավունքներին պաշտպանին չի՞ անհանգստացնում, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ոստիկանին կոչ է անում Կիրանց գյուղի խաղաղ բնակչին, որն անհանգիստ է իր ընտանիքի, իր տան, Հայաստանի սահմանի համար, հատկապես խփելով տանել»։
Մանասյանն ասաց, որ տեսանյութն անպայման կդիտի, եւ դրան կհաջորդեն հետեւանքներ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նիկոլի վկաներին և ուսապարկերին ինչ? հույսով ես Կիրանց հրավիրում, ասենք թե գնացին ու տեսան, հույս ունես նիկոլին ամոթանք են տալու?:
Անկապ հայտարարություններով եք զբաղված, փոխանակ բոլոր ընդդիմադիրներով մանդատներդ վայր դնեք ու քաղաքական ճգնաժամ ստեղծեք, անպտուղ խոսում եք – այլ կերպ ասած յուղ եք վառում հանուն ձեր բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների։