Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների նկատմամբ բռնության բոլոր դեպքերին ես արձագանքել եմ, այդ թվում՝ հանդիպել եմ ընդդիմադիր լրագրողներին»․ Անահիտ Մանասյան

Մայիս 02,2024 17:27

«Լրագրողների նկատմամբ բռնության բոլոր դեպքերին ես արձագանքել եմ»,- ԱԺ նիստում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Լրագրողների մեծ մասի հետ ես հանդիպել եմ, այդ թվում՝ այնպիսի լրագրողների, որոնք միգուցե համարվում են ընդդիմադիր՝ թե Անի Գեւորգյանի, թե Հռիփսիմե Ջեբեջյանի, մի շարք այլ լրագրողների հետ։ Հաղորդագրությունների տեքստերում հստակ արձանագրված են եղել նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու անթույլատրելիության վերաբերյալ։ Նաեւ մեր տարեկան հաղորդման շրջանակներում այդ թվում՝ այդ լրագրողների անուններն են մանրամասն ներկայացված»,- ասաց նա։

Մանասյանը նշեց, որ պահանջել է բոլոր իրավասու մարմիններից լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով պատշաճ քննություն իրականացնել։ «Եվ մեզ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ այս հարցերով քննությունը շարունակվում է»,- ասաց նա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասաց, որ միջազգային զեկույցներում հանդիպել է տեղեկատվության, որ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող լրագրողները թիրախավորվում եւ մարգինալացվում են նաեւ սոցիալական ցանցերում՝ վկայակոչելով հայկական ինքնության պահպանումը։ Ըստ պատգամավորի՝ թիրախում հայտնվում են նաեւ իրավապաշտպանները։

Անահիտ Մանասյանն ասաց, որ հատկապես այն իրավապաշտպանները, որոնք խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում, առավել խոցելի են։ «Ես նաեւ իմ գործունեության ընթացքում եմ դրան ականատես եղել, օրինակ, երբ որոշակի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության մասին եմ խոսում, օրինակ, կլինեն հաշմանդամություն ունեցող անձինք, շատ դեպքերում նույնիսկ իրավապաշտպան գործունեություն իրականացնողները, էլ չեմ ասում՝ քաղաքական գործիչների մասին, սկսում են այնպիսի տեքստերով ձեւակերպումներ անել, թե ինչպե՞ս կարելի է այսպիսի մեծ իրավունքների ու խնդիրների առկայության պարագայում խոսել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին։ Սա միանշանակ խնդրահարույց է, անթույլատրելի է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Տիկին, քո պաշտոնի անունը ՄԻՊ է, բայց դու փաստացի աշխատում ես որպես նիկոլի բռնությունները կոծկող, սվաղող։ Ամոթ հասկացողությունը նիկոլի թիմում չգիտեն թե ինչ բան է, մարդկանց տներն ու հողերը տալիս եք թուրքին, իսկ նիկոլի ոստիկանները դաժանորեն ծեծում են այդ մարդկանց, որ արագ հանձնեն։ Դու ոչնչով դրան չհակազդելով, անամոթաբար ասում ես թե մարդկանց իրավունքներն ես պաշտպանում։ Տիկին, դու պարզապես խեղկատամությամբ ես զբաղված։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031