«Առավոտյան իշխանության կողմից իրականացված գործողությունները կիրանցիների նկատմամբ ոչ միայն չեն կարող տեղավորվել հայի մտքում, այլև այն նման են պետական ահաբեկչության»,-այսպիսի բովանդակությամբ ուղերձ է տարածել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։
Ըստ նրա՝ շատերն այնպես են ապշած այս գործողություններից, կարծես թե չեն ճանաչում իշխանությունների բնույթն ու էությունը․ «Չի կարելի զարմանալ այս գործողություններից և կարելի է լինել վճռական։ Որևէ կերպ որևէ մեկի մտքով չանցնի, որ պայքարը շեղվել է իր ուղղությունից կամ կասեցվել է։ Պայքարը մտնում է նոր՝ շատ ավելի վճռական փուլ։ Սա այլևս առաքելություն է։ Խնդրում եմ մնալ ոգով ուժեղ և որևէ կերպ չմտնել իշխանության օրակարգ և չգնալ հախուռն գործողությունների»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ