Լրահոս
Օրվա լրահոսը

«33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին ՀՀ զինանշանն իրենց համազգեստի վրա կրող հպարտ, հերոս, հարկատուների հարկերով աշխատավարձ ստացող ոստիկանական զորքերն են»․ Ասպրամ Կրպեյան

Մայիս 02,2024 16:48

«Մենք հիմա գտնվում ենք Կիրանց տանող ճանապարհին։ Իմ թիկունքում տեսնում եք «Օղակ երկու» գործողության կատարողներին։ Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին ՀՀ զինանշանն իրենց համազգեստի վրա կրող հպարտ հերոս, հարկատուների հարկերով աշխատավարձ ստացող ոստիկանական զորքերն են»,- Կիրանցից հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։ Դեպի Կիրանց ճանապարհը ոստիկանները փակել էին, պատգամավորներին, հոգեւորականներին, լրագրողներին, Կիրանցի բնակիչներին աջակցողներին թույլ չէին տալիս գալ գյուղ։ Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերը եւ միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին։

Ասպրամ Կրպեյանը նշեց, որ սա ընդամենը մի փոքր հատվածն է այն զորքերի, որ տեղակայված են այս փոքրիկ, գողտրիկ գյուղերում, գյուղերի մատույցներում․ «Ճիշտ ինչպես 1915-ին՝ կանանց և տղամարդկանց առանձնացնում էին, որպեսզի ցեղասպանեն, նույն մեթոդներով հիմա են պարզապես հայի անուն ու ազգանուն կրող, հայկական պետականության խորհրդանիշներն իրենց համազգեստին, հագուստներին կրող անձանց միջոցով իրականացնում»։

Նա նշեց, որ Կիրանցում են շարունակելու լինել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031