Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Հիմա բոլորս պարտավոր ենք Հայ Առաքելական եկեղեցուն, տավուշցիներին մենակ չթողնել»

Մայիս 02,2024 16:44

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով այսօր Տավուշում, մասնավորապես, Կիրանցում տեղի ունեցածում ոստիկանության ակտիվ ներգրավվածության մասին, տեղեկացրեց, որ վաղ առավոտյան իրականացված հատուկ գործողության ժամանակ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել իրենց տունը պաշտպանող տասնյակ կիրանցեցի երիտասարդներ, նրանց թվում՝ նաեւ անչափահասներ։

«Բագրատ սրբազանին եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որոնք գնացել էին ոստիկանություն՝ ձերբակալվածների մասին տեղեկություն ստանալու, ոստիկանները թույլ չեն տալիս վերադառնալ Կիրանց, որովհետեւ այնտեղ պիտի տարածքն ազատեն, որպեսզի այսօր ադրբեջանական զինուժը մտնի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք եւ ժամեր անց բարձրացնի Ադրբեջանի դրոշը։

Սեւ եւ կարմիր բերետավորները գիշերվանից լցվել են Կիրանց։ Այնտեղ ոստիկանական տեռոր է հանուն թուրքի, հանուն Ալիեւի, հանուն Ադրբեջանի»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Դիմելով հանրությանը’ նա ասաց. «Ինչ էիք ուզում, ժողովուրդ ջան։ Ասում էիք՝ թող Հայ Առաքելական եկեղեցին ոտքի կանգնի եւ մեզ առաջնորդի։ Հիմա Հայ Առաքելական եկեղեցին, սրբազանները ոտքի են կանգնել։ Եվ սա առաջին դեպքն է, որ բոլոր քաղաքական ուժերը միաբան են եկեղեցու հետ։

… Մենք պարտավոր ենք բոլորս բոլոր բնակավայրերում տավուշցիներին մենակ չթողնել։ Եկեղեցու առաջնորդություն էիք ուզում, այդ առաջնորդությունը կա’ հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն հայի»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031