ԱԺ նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորներին։
«Ինչ վերաբերում է նրան, որ ես եղել եմ կուսակցական, եւ դրանով պայմանավորված՝ իմ օբյեկտիվությունը, անկախությունը դրվում է կասկածի տակ։ Պետական պաշտոնյաների կողմից իր ընկերների, հարազատների կամ իր հետ առնչություն ունեցող անձանց համար առավելություն ստեղծելը հանցագործություն է։ Նախկին կուսակցական լինել չի նշանակում լինել պոտենցիալ հանցագործ։ Ես ամեն դեպքում այդպես եմ ընկալել իմ հրապարակային գործունեությունը։ Եվ ես այսօր որպես ԿՀԸ նախագահ այստեղ եմ կանգնած, որովհետեւ ես համարում եմ, որ այն խնդիրները, որոնք դրել եմ իմ առջեւ՝ ունենալ ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրություններ, ես կարող եմ այս պաշտոնում այդ նպատակին հասնել, նպաստել, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար ու թափանցիկ։ Աստված մի արասցե, եթե այդպես չլիներ, եւ իմ ընտրվելուց հետո մեկը գար ասեր՝ այսինչ բանն է արել։ Դա նշանակում է, որ համակարգն էլ նման բան չի արել, այսինքն՝ նման թերացում չնշվեց»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Նա ասաց, որ ԿԸՀ-ն արդեն ավարտին է հասցնում առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակումը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ