Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրող» Գնել Սանոսյանը եւ «նախարար» լրագրողը ՀՀ տարածքի չափսերն են պարզում

Մայիս 02,2024 16:20

Հայ-ադրբեջանական սահմանին սյուներ են տեղադրվում, որպեսզի երկու կողմերը իրավական սահման ունենան։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո Mediahub.am-ի եւ Irakanum.am-ի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Իսկ այդ սյունը կպաշտպանի՞ , թե՞ պետք է ծառ տնկել, որպեսզի թշնամին չհարձակվի, լրագրողի այս հարցին ի պատասխան` Սանոսյանն ասաց՝ այդ ինչ հարց եք տալիս, սյուն ենք տնկում, որ ոչ մի կողմ իրար վրա հարձակվելու պատճառ չունենա, սյունը դրա համար է․ «Երբ սահմաններում կա խնդիր, երբ սահմաններում հստակություն չկա, հստակ սահմանազատում չկա, դրանք երբեմն պատճառ են դառնում սահմանային վեճերի։ Հիմա հստակ սահմանային գիծը, սահմանային սյուները կարող են այդ երեւույթները կանխել»։

Լրագրողի դիտարկմանը՝ Ջերմուկում հստակ սահման ունենք, սակայն թշնամին հարձակվել է եւ խորացել է, Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրեց խուսափողն ու նրան հարց ուղղեց՝ հիմա դուք ի՞նչ եք առաջարկում։

«Առաջարկում եմ չհանձնել»,-ասաց լրագրողը։ Սանոսյանն էլ նշեց՝ ոչ մի բան չի հանձնվում, սահման է գծվում։

Սանոսյանը շարունակեց խոսափողը ձեռքին լրագրողին հարցեր ուղղել, թե՝ ըստ ձեզ՝ Հայաստանի տարածքն ինչքա՞ն է։ Լրագրողն էլ պատասխանեց՝ երեկ այլ էր, այսօր՝ այլ․ «ՀՀ սահմանն այնքան է, որքան պետք է լիներ մինչեւ ձեր իշխանության գալը։ Դուք ամեն օր փոխում եք»։

Նույն հարցը մի քանի անգամ տալուց հետո Սանոսյանը հեռացավ։

Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո Տավուշում եւ հանրապետության մի շարք հատվածներում բողոքի ցույցեր սկսվեցին ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման։ Համատեղ հայտարարության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում են, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

Ապրիլի 23-ին Տավուշում տեղադրվել է սահմանային առաջին սյունը։

Անհնազանդության ցույցերը սկսվել են ապրիլի 19-ից եւ մինչ օրս քաղաքացիները փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը եւ այլ բնակիչներ վարչապետի հետ հանդիպումից հետո է՛լ ավելի են վրդովվել, քանի որ սահմանազատման հետեւանքով տներ են անցնելու Ադրբեջանի տարածք, անվտանգության երաշխիքներ էլ չեն տրվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031