«Ալիք մեդիա». Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո ոսկեպարցի Գրիշա Գեւորգյանը սեփական տնից դուրս գալ չի կարողանա․ դարպասին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը։
Փողոցը, որտեղ ապրում է, նոր սահմանագծով երկու մասի է բաժանվելու։ Մի քանի տուն նույնպես «կիսվելու» են։
«Մեզ քոչացնում, վերացնում են էստեղից։ Վարչապետն ասում ա՝ տունդ ծախի, առնեմ։ Գյուղը դատարկում ա, որ հեշտությամբ տա։ Դիրքերում, որ թուրքը էկավ, նստեց, ո՞նց ա պահելու էս տարածքը։ Չի՛ պահելու, բրախիլ տի, տա իրանց, մեզ էլ թուրքերը տանեն։ Տեղի ժողովուրդը լավ պատկերացնում ա, թե ինչ կարա ըլի, ղրաղի (կողքի – հեղ․) մարդիկ չեն պատկերացնում»,- սրտնեղելով ասում է Գրիշա Գեւորգյանը։
Հարեւաններից ոմանց դեպքում էլ սահմանը դարպասից այն կողմ է, գոնե խանութ, գյուղամեջ դուրս գալու հնարավորություն կունենան։ Բայց որոշել են՝ երեխաներին կհանեն գյուղից։
Կարդացեք նաև
Տաթեւիկ Ճուղուրյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: