Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփական տարածքում եկել՝ հարյուրավոր, հազարին մոտ ոստիկաններ ծեծել, ջարդել են մարդկանց, անչափահաս երեխաներին ոստիկանական բաժանմունք տարել»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում կատարվածի մասին

Մայիս 02,2024 16:11

«Ես գնացել, գյուղ եմ մտել․ հատուկ հրահանգ կար, որ մեզ չթողնեն մտնել գյուղ։ Մի քանի ոստիկանական շղթա կա․ հարյուրապատիկը՝ գյուղում։ Պատկերացրեք՝ գյուղում ամեն մի մարդու վրա կա հարյուր-երկու հարյուր ոստիկան։ Անթիվ անհամար ոստիկանական ուժեր կան՝ վախ, հիստերիա, հիստերիկ վիճակի մեջ են այս մարդիկ»,- լրագրողների հետ ճեպազրույցում Կիրանց գյուղի ճանապարհին, որտեղ կուտակված են մեծաթիվ ոստիկանական ուժեր հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։ Դեպի Կիրանց ճանապարհը ոստիկանները փակել էին, պատգամավորներին, հոգեւորականներին, լրագրողներին, Կիրանցի բնակիչներին աջակցողներին թույլ չէին տալիս գալ գյուղ։ Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերը եւ միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին։

Պատգամավորը պատմեց՝ իրեն ասել են՝ գյուղից պիտի գնաս․ «Ես ասում էի՝ կարո՞ղ եք օրինական ասել, թե ինչու պիտի գնամ։ Ծայրից ծայր ապօրինություն։ Զարմանում եմ՝ ո՞նց կարելի է նման կերպ վարվել։ Տարեց կին կա, որ վատ վիճակի մեջ է, կանայք, երեխաներ, այդ մարդկանց պարզապես ահաբեկում են։ Չեմ հասկանում՝ խնդիրն ի՞նչն է։ Ընդամենը մենք գնում էինք նրանց տեսնելու, հանգստացնելու։ Իրենց հետ ենք եղել, ո՞նց կարող ենք մենակ թողնել։ Պարզապես վախի մթնոլորտ է, տարբեր տիպի բերետավորներ։ Այն տարածքում, որտեղ այդ գործողությունները կատարել են, այդ մարդիկ իրենց սեփականության վկայականներն ունեն։ Սեփական տարածքում եկել հարյուրավոր, հազարին մոտ ոստիկաններ ծեծել, ջարդել են, անչափահաս երեխաներին ոստիկանական բաժանմունք տարել ու ասում են՝ ոչ մի բան չի եղել»։

Գառնիկ Դանիելյանն ահազանգեց՝ մարդիկ չգիտեն՝ ինչ է լինելու իրենց ճակատագիրը․ «Ասում են՝ հիմա կարո՞ղ է այս գյուղը՝ մեզ էլ հետը Ադրբեջանին են տալիս․ էս ի՞նչ վիճակ է, որևէ օրենքի շրջանակում նման բան գոյություն չունի։ Այս մարդիկ կարմիր գծեր չունեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ազգային ճակատի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031