«Երեւանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել: Եթե Երեւանում փոփոխություններ չլինեն, մնացած բոլոր պայքարները վերջնական արդյունքի բերել չեն կարող: Ուժ, կորով եմ մաղթում տավուշցիներին, կրկնում եմ՝ խնդիրը Երեւանում ոտքի կանգնելն է, հակառակ դեպքում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ»,- լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ իր գործով դատական նիստի հետաձգման մասին դատարանի որոշման հրապարակումից հետո:
Նա օգտվելով առիթից՝ նաեւ հայտնեց, որ դատախազության տարեկան զեկույցում իր հետ կապված կեղծիք ու զրպարտություն է տեղ գտել, իր փաստաբանները պահանջել են գլխավոր դատախազից հերքում: Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ գլխավոր դատախազը սեփական օրինակով ցույց կտա, որ օրենքը գոնե ձեւական առումով հարգում են այդ հաստատությունում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ