Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝
96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր։
58,1%-ը կարծում է առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է տեղի ունենա վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», իսկ 19,9%-ը՝ 5-10 տարիների ընթացքում։
76,9%-ը համարում է, որ վերադարձն «Արևմտյան Ադրբեջան» սերտորեն կապված է Զանգեզուրի միջանցքի բացման հետ։
Կարդացեք նաև
61%-ը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հաջողության գրավական է պատմական հիշողության վերականգնումը, իսկ 32,4%-ը՝ կրոնական և մշակութային արժեքների քարոզը և 18,4 %-ը՝ մեդիա քարոզչությունը։
57,9% ամենաշատն ուզում է գնալ «Գյոյչայի շրջան» (այսինքն՝ Սևան), 37,5%-ը՝ «Գյույչայի» լիճ, 43,9%-ը՝ «Զանգեզուրի շրջան», 40,6%-ը կրոնական հուշարձանները տեսնելու․ 29,6%-ը՝ «Իրավան» (այսինքն՝ Երևան), 28,3%-ը՝ Կապույտ մզկիթ»:
57,5%-ը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի տարածքը) պատմամշակութային ժառանգությունը հարուստ է մզկիթներով, 24,2%-ի համար՝ աղվանական տաճարներով, 30,0%՝ իսլամական սրբատեղիներով և այդպես շարունակ։
Այս հարցումներն արտահայտում են ադրբեջանական պետական քաղաքականության ուղղությունները և սա, իրականում, ադրբեջանական իշխանության դիրքորոշումն է։ Նրանք, ինչպես միշտ, հասարակական կարծիքի անվան տակ լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ու զավթողական քաղաքականությունը։ Այս ամենն ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության մաս է։
Բայց այստեղ կարևոր է այն, որ Ադրբեջանի իշխանությունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար, իսկ Հայաստանի իշխանությունը մեր իրական գոյություն ունեցող պատմական փաստերը, որոնք բացառապես մեր օգտին են ծառայում, հակադրում է ժամանակակից պայմաններին։
Արման ԹԱԹՈՅԱՆ