Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք ուզում հասնել այն մակարդակին, որ քաղաքացիները ինքնադատաստանի մեխանիզմի անցնեն». Արծվիկ Մինասյան

Մայիս 02,2024 13:56

Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Կիրանցի դեպքերին, ասաց՝ ակնհայտ է, որ այդ շարժումը նեղքաղաքական չէ, հայրենիքի պաշտպանության համար է. «Կիրանցում այսօր տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե ժողովուրդը չընդվզի, այս ազգադավ իշխանությունների գործողությունների դեմ, սրանք վերջում Հայաստանից թողնելու են «Հ» անունը, կամ դարձնելու են էս երկիրը ՔՊստան կամ իրենց ուզած ցանկացած անվանումով առնվազն վիլայեթ է թուրք-ադրբեջանական իշխանության ներքո»:

Նա ասաց, որ հույս ունի, որ կլինեն հաղորդումներ հանցագործության մասին, քանի որ տեղի բնակիչները բռնության են ենթարկվել:

Ըստ նրա, ակնհայտ է, որ անհամաչափ ուժ է գործադրվել ու դա պարզ է նաեւ անգամ այն փոքր տեսանյութերից, որոնք մարդիկ հասցրել են տեղադրել համացանցում. «Մենք չենք ուզում հասնել այն մակարդակին, որ քաղաքացիները ինքնադատաստանի մեխանիզմի անցնեն: Եթե այս իշխանությունների նպատակը դա է, նշանակում է՝ ոչ միայն չկա ժողովրդավարական հասարակարգ, իրավական պետություն, դրա նշույլն անգամ չկա»:

Տ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, որ տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Բաղանիսում, Ոսկեպարում. «Դա տեղափոխվել է Կիրանց ու եթե չկասեցվի, դա տեղափոխվելու է սահմանագծի այլ հատվածներ: Ոստիկանությունը մեծաթիվ ուժերի միջոցով բլոկավորում է այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնեն Ադրբեջանին, դա սկզբից ուղեկցվում է տեղեկատվական նախապատրաստությամբ, որի վերջին ակորդը Կիրանցի մասով երեկվա Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցն էր, դրան հետեւում են նաեւ բռնությունների գործողություններ: Մինչ այդ նաեւ փորձում են մեկուսացնել անազատության միջոցով մարդկանց, որոնք ակտիվություն են դրսեւորում իրենց գյուղի, իրենց տների ու իրենց հայրենիքի պաշտպանության համար: Վերջին փուլը լինում են այսպիսի գործողությունները: Եթե այս փուլում հնարավոր չեղավ սա կասեցնելու, ապա դա տեսնելու ենք հայաստանյան այն բնակավայրերի ուղղությամբ, որտեղ իշխանությունները շարունակելու են ադրբեջանական օրակարգով այսպես կոչված սահմանային ճշգրտումներ իրականացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031