Կառավարության այսօրվա նիստում շրջանառության հարկի դրույքաչափերը բարձրացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական բյուջեի ծախսերին։
Փաշինյանը պետական բյուջեի ծախսերը համեմատեց ընտանեկան բյուջեի ծախսերի հետ, ասաց՝ երբ ասում են՝ պետբյուջեից այսքան գումար կարելի էր չծախսել, պակաս ծախսել, կամ այսինչ ծախսը չարվեր, թող ամեն ընտանիք օրինակ` հարսանիք են անում, հետո իրենց արած ծախսերը վերլուծեն ու հետո պարզեն, թե ինչքան ծախս կա, որ կարող էին չանել, բայց արել են․ «Ինչքան ապրանք են ձեռք բերել, որ հետո պետք չի եղել, կամ մի անգամ օգտագործել են, հետո տասնյակ տարիներով դարակում մնացել է կամ խմիչքն ավել է եղել։ Դա անարդյունավետ ծախս է։ Մարդկանց թվում է, թե մենակ պետությունը, կառավարությունը, նախարարություններն ու պաշտոնյաններն են անում․․․ինչու այսքան վերցրին կամ ինչու այս գնով վերցրին։ Նույն մոդելը ցանկացած մարդ իր տանը կազմակերպվող որեւէ միջոցառման վրա որ բացվածք անի, կտեսնի, թե ինչքան անարդյունավետ ծախսեր է արել։ Բաստուրման առել է ոչ թե տոնավաճառից կամ էլ որոշել է գնա էժան առնի, բայց երեք ժամ մնացել է խցանման մեջ, ավել բենզին է ծախսել։ Իդեալական արդյունավետություն չի լինում, պետք է գտնել ճիշտ բալանս»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային