Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ չպատասխանեց լրագրողի ամենակարեւոր հարցին՝ կա՞ վստահություն, որ Ադրբեջանն էլ իր հերթին է հետ քաշվելու Հայաստանի սուվերեն տարածքից. Վարդան Հարությունյան

Մայիս 02,2024 12:25

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Լսեցի Փաշինյանի հարցազրույցը։

Անվիճելի է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը խաղաղությունն է, հարեւանների հետ թշնամության բացակայությունը եւ հաշտ միջավայրը, որտեղ կարելի է ապրել անվտանգ ու, խելք ու հմտություններ ունենալու պարագայում, զարգանալ։

Տարիներ շարունակ անզիջում դիրքերից հանդես եկող, փոխզիջումներով խնդիրը լուծելու տարբերակները մերժող Փաշինյանը, փաստորեն, աղետալի պատերազմից, ջախջախիչ պարտությունից, անդառնալի կորուստներ արձանագրելուց հետո, երբ փոխզիջման ոչ մի տարբերակ չկա այլեւս, երբ նոր ձեւավորված հանգամանքները զիջումներ են միայն թելադրում, հանգել է խաղաղության անհրաժեշտության մտքին։ (Այստեղ կարելի է տխուր ժպտալ)։ Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները նա հենց խաղաղության ու հաշտության անհարժեշտությամբ էր պայմանավորում։

Բայց այդպես էլ չպատասխանեց լրագրողի ամենակարեւոր հարցին՝ կա՞ վստահություն, որ Ադրբեջանն էլ իր հերթին է հետ քաշվելու Հայաստանի սուվերեն տարածքից։ Մի քանի անգամ շրջանցեց այս հարցը, ինչից կարելի է եզրակացնել, որ չգիտի, պատասխան չունի։ Իսկ այսօր սա ամենակարեւոր հարցն է։

Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանից հետ քաշվելու պատրաստ լինելու մասին հստակ հայտարարություն դեռ չի հնչել։

Հետեւաբար՝ չի բացառվում, որ կարող ենք դառնալ նոր անակնկալների ականատեսներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031