Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշը եթե զիջենք, Փաշինյանը կշարունակի զիջումների շղթան, եւ մենք պետք է փաստենք, որ դիմադրություն կա. Մուրադ Փափազյան. «Հրապարակ»

Մայիս 02,2024 11:47

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

– «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ինչպե՞ս եք տեսնում, այն համահայկական դառնալու հեռանկար ունի՞, որ իշխանափոխության հիմք դառնա։

– Իսկապես անհրաժեշտ է, որ համահայստանյան դառնա շարժումը, որովհետեւ Տավուշի հարցը միայն Տավուշի հարցը չէ՝ Հայաստանի անվտանգության հարց է։ Տավուշը եթե զիջենք, Նիկոլ Փաշինյանը կշարունակի զիջումների շղթան, եւ մենք պետք է փաստենք, որ դիմադրություն կա, եւ մերժում ենք Հայաստանի մի մասը թշնամուն հանձնելը։ Դրա համար անհրաժեշտ է, որ շարժումը համահայաստանյան բնույթ ստանա։

– Որոշակի շրջանակներ քննադատում են եկեղեցուն, մասնավորապես Բագրատ սրբազանին, որ հոգեւորականը գործ չունի քաղաքականության մեջ։

– Ով նման բան է ասում, ծանոթ չի հայոց պատմությանը։ Եկեղեցին միշտ ունեցել է ազգային դեր եւ երբ որ եկեղեցին նաեւ դիմադրության մաս է կազմում եւ ժողովրդի թիկունքին է կանգնում, նշանակում է, որ հայ ժողովուրդն ուժ է ստանում իր պահանջներով, ուրեմն շատ լավ հասկանալի է, որ կառավարության շրջանակները կամ կառավարությունն ինքը, կամ վարչապետն ինքը, փորձում են վարկաբեկել Բագրատ սրբազանին, բայց Բագրատ սրբազանն ազգային մարդ է, եւ ինքը դիմադրության առանցքային կերպարն է։ Ընդհակառակը, պետք է զորակցել Բագրատ սրբազանին, եւ պետք է այդ շարժման ղեկավարն այդ ուժը ստանա եւ բոլորի զորակցությունը վայելի։ Բնական է, որ երբ փորձում են վարկաբեկել, նշանակում է՝ հասկանում են, որ նոր թափ է ստացել դիմադրությունը, եւ սա մեզ պիտի քաջալերի, նշանակում է՝ ճիշտ ուղղության մեջ ենք։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Մուրադ Փափազյանի լուսանկարը՝ Ժան Էքիյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031