Կիրանցի ճանապարհը դեռ փակ է: Տավուշի բնակիչները, որոնց առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, շարունակում են իրենց պայքարը։ Այս ընթացքում հայաստանյան թեմերի շատ առաջնորդներ այցելել են Կիրանց՝ իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ Սրբազանին եւ պայքարող ժողովրդին։ «Հրապարակը» կապվեց վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հետ՝ հարցնելով, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Տավուշում ընթացող դեպքերի առնչությամբ, աջակցո՞ւմ է Բագրատ Սրբազանին եւ պայքարող տավուշցիներին։
«Ես ամեն ձեւով աջակցում եմ ու պատրաստ եմ աջակցել սրբազանին, որովհետեւ ես քաղաքական դաշտ չեմ մտնի, բայց ինձ համար էլ ցավալի է, երբ որ պետք է իմ հայրենակիցները մնան անտուն, երբ որ իմ հայրենիքի ինչ-որ կտորները պետք է հանձնվեն ուրիշին։ Դա ինձ համար անընդունելի է»,- պատասխանեց Կիրակոս եպիսկոպոսը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: