Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ զեկույցի՝ ՀՀ-ում էթնիկ փոքրամասնական խմբերի շրջանում շատ ավելի ցածր է իններորդ դասարանից հետո ուսումը կիսատ թողնելու ցուցանիշը. «Ժողովուրդ»

Մայիս 02,2024 11:08

2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են երեխաների հանդեպ խտրականության, հասարակական չարաշահումների և մարդկանց թրաֆիքինգի դրսևորումները։

Ըստ զեկույցի՝ էթնիկ փոքրամասնական խմբերի, մասնավորապես՝ եզդիների, քրդերի ու մոլոկանների երեխաների շրջանում շատ ավելի ցածր է դպրոցի և դասերի հաճախելիության ցուցանիշը, և բարձր է իններորդ դասարանից հետո ուսումը կիսատ թողնելու ցուցանիշը: Փետրվարի 13-ին Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն անհանգստություն հայտնեց՝ եզդիների կողմից հանրակրթությունը կիսատ թողնելու բարձր ցուցանիշների վերաբերյալ, ընդ որում՝ աղջիկների շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր էր, քան տղաների մոտ։ Կոմիտեն փաստում էր, որ իշխանությունների կողմից այս խնդրի լուծման ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվել։ Թեպետ հիմնական և ավագ դպրոցներում դասավանդվում է ասորերեն, քրդերեն և եզդիերեն, սակայն եզդիական համայնքը նշում էր, որ եզդիերենի դասավանդման ծավալները բավարար չէին՝ հաշվի առնելով համայնքի մեծությունը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ եզդիերեն դասավանդվում էր Արագածոտնի և Արմավիր մարզերի 27 դպրոցներում, ընդ որում՝ այդ դպրոցներից 15-ում (առավելապես Արագածոտնի մարզում) առարկան ներառված էր հիմնական ուսումնական ծրագրում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031