Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասացին՝ ճանապարհը բացեք, մենք հրաժարվեցինք ու գրոհեցին»․ բերման ենթարկված

Մայիս 02,2024 11:12

«Ասացին՝ ճանապարհը բացեք, մենք հրաժարվեցինք ու գրոհեցին»,- քիչ առաջ Կիրանց-Ոսկեպար հատվածում լրագրողների հետ զրույցում, ասաց վաղ առավոտյան բերման ենթարկված տարեց տղամարդը։

Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։

Տղամարդը պատմեց, որ ոստիկանները բերման են ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ․ «Միգուցե իմ տարիքը հարգելով բռնության չեն ենթարկել, բայց մեր երիտասարդներին․․․ բիրտ ուժի կիրառմամբ․․․»։ Ըստ տղամարդու, ոստիկանները անգամ ողջամիտ ժամկետ չեն տվել՝ իրենց պահանջը իրականացնելու համար, անմիջապես են գրոհել։

Իսկ ոստիկանական բաժնում նորմալ են վերաբերվել բերման ենթարկվածներին, արձանագրություններ են կազմել։ Նրանք արդեն ազատ են արձակվել։

Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը: Նրանք առանց հիմնավորման թույլատրում են Կիրանց մուտք գործել միայն տեղի բնակիչներին։

 

Հիշեցնենք, Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը՝ Կիրանցի կամրջի հարեւանությամբ, շարունակում է փակ մնալ արդեն 13 օր։ Մարդիկ արդեն որերորդ օրը գիշերում են փողոցում։ Բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031