Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի Visa քարտերին

Մայիս 02,2024 10:36

Visa Direct ծառայությունը հնարավորություն է ընձեռում Յունիբանկի հաճախորդներին իրենց Visa կամ Mastercard քարտերից գումար փոխանցել արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին:

Visa Direct փոխանցումները կատարվում են բանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը՝ ԱՄՆ դոլար կամ եվրո, և մուտքագրել գումարը։

Visa Direct փոխանցումները կարելի է ուղարկել 60 երկիր, այդ թվում՝ Եվրամիության երկրներ,  Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Արգենտինա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Եգիպտոս, Հնդկաստան, Իսրայել, Հորդանան, Կանադա, Կորեա, Չինաստան, Մալդիվներ, Մեքսիկա, Մոլդովա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պարագվայ, Սինգապուր, Ուկրաինա, Ճապոնիա և այլն: Երկրների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք www.unibank.am կայքը:

Քարտից քարտ փոխանցումները կարելի է իրականացնել շուրջօրյա, ինչը հարմար է և՛ ուղարկողի, և՛ ստացողի համար:

UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031