Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորի տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի հիմնական մեղավորը ոստիկաններն են, որոնք 2018-ի ապրիլին թերացել են իրենց պարտականությունները կատարելիս. «ՉԻ»

Մայիս 02,2024 09:40

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե «խուլիգանական դեպքերը, այլոց տրանսպորտային միջոցները ջարդելը, ճանապարհ փակելը» կանխելու նպատակով ոստիկանությունն իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ զենք կիրառի։

ՔՊ-ական պատգամավորի տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի հիմնական մեղավորը ոստիկաններն են, որոնք 2018-ի ապրիլին թերացել են իրենց պարտականությունները կատարելիս և զենք չեն կիրառել «խուլիգանական դեպքերը, այլոց տրանսպորտային միջոցները ջարդելը, ճանապարհ փակելը» կանխելու նպատակով։ Այ եթե կանխեին՝ Հայաստանն այս վիճակում չէր լինի, Արմեն Խաչատրյանն էլ, ի դեպ, պատգամավոր չէր լինի։

Միայն թե չասեք՝ 2018-ին տեղի ունեցածը «խուլիգանություն» չէր։ Բա ուրիշ ի՞նչ էր, եթե ընդամենը 7,7 տոկոս ձայն ստացած ուժի ներկայացուցիչն «ապօրինի գործողություններով» պահանջում էր անհապաղ իրեն հանձնել իշխանությունը, թեև ավելի վաղ հենց ինքն էլ պաշտոնապես ճանաչել էր այդ ընտրությունների արդյունքները։

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031