Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծ անակնկալը կարելի է համարել այն, որ առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունը. «Փաստ»

Մայիս 02,2024 08:30

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։

Ընդհանրապես, այս ցանկը տնտեսագետները համարում են յուրատեսակ հայելի՝ առարկայորեն պատկերացնելու Հայաստանի տնտեսության իրական վիճակը: Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ տարվա առաջին եռամսյակի տվյալներն ամբողջական ու լիարժեք պատկեր որոշ առումներով չեն տալիս՝ կապված օբյեկտիվ ու սուբյեկտիվ առանձին հանգամանքների հետ, և տարվա ընթացքում հատկապես առաջատարների շրջանում կարող են էական փոփոխություններ լինել:

Այդուամենայնիվ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն ինքնին բավական հետաքրքիր են: Նախ՝ ամենամեծ անակնկալը կարելի է համարել այն, որ առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունը, այս դեպքում՝ «Մոբայլ սենթր» ընկերությունը, որը 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 7-րդն էր, իսկ 2023 թվականի տարեկան արդյունքներով՝ 4-րդը:

Երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ հորիզոնական իջել է, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ նույնքան վեր բարձրացել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031