Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդկանց գերեզմաններին պետք է գրվի` նա համարում էր, որ Արցախի դիմաց ստանալու է խաղաղություն, բայց նա չարաչար սխալվեց. Հրանտ Տեր-Աբրահամյան

Մայիս 02,2024 01:38

«Մարտական եղբայրության» անդամ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի խնդրանք ընկերներիս.

Մի ասեք` դեմ ենք միակողմանի զիջումներին:

Հարցը միակողմանին չի:

Կարծես, երկկողմանիին կողմ եք:

Հարցն այսօր զիջումը չէ, ոչ էլ ավելի լավ սահմանազատումը:

Հարցն այն է, որ ոչ մի սահմանազատում էլ չկա ու չի կարող լինել:

Ու սա վատ իմաստով ռադիկալիզմ չի:

Այլ ռացիոնալ վերլուծության վրա հիմնված պնդում:

Բաց տեքստով ասվել է, որ տեղի ունեցողը պայմանավորված է ուժի սպառնալիքով` եթե չզիջեք, կլինի պատերազմ: Պատերազմի սպառնալիքը հավասարազոր է պատերազմի: Սա խաղաղության գործընթաց չէ, որը կարող ես ավելի լավ անես:

Բաց տեքստով ասվում է, որ մեզանից շարունակում են պահանջել նոյեմբերի 9 -ի չարաբաստիկ հռչակագրի 9-րդ կետի կատարումը` Զանգեզուրի միջանցքը, և որ դա է ԽՊ կնքելու պայմանների մասը:

Այսինքն` խաբում են, որ ներկա պրոցեսը ԽՊ-ին է մոտեցնում, կամ էլ խաբում են, որ միջանցքը կարմիր գիծ է:

Ինչ միակողմանի զիջմանը դեմ:

Հայաստանը մի ելք ունի` պատրաստել Պաշտպանության համակարգը ագրեսիայի դիմակայմանը:

Հայաստանն արել է բոլոր հնարավոր ու անհնարին զիջումները, ու չի ստացել ԽՊ: Մոռացաք, որ Արցախի զիջումից հետո արդեն պետք է ստանային խաղաղություն:

Չկա հայկական Արցախ, բայց չկա և խաղաղություն:

Մարդկանց գերեզմաններին պետք է գրվի` նա համարում էր, որ Արցախի դիմաց ստանալու է խաղաղություն, բայց նա չարաչար սխալվեց: Ու գրվելու է ամեն մեկի քարին:

Իսկ դուք ընդամենը միակողմանիին եք դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031