Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ քննվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդության հարցը: Սուքոյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը ահազանգել է, որ թեեւ պետք է Կենտրոնի նստավայրում քննվեր միջնորդությունը, սակայն Սուքոյանի գործը բերվել է Նոր Նորքի նստավայր և մակագրվել հենց դատավոր Մասիս Մելքոնյանին:
Փաստաբանը մտահոգություն է հայտնել, որ սրանով կալանավորման միջնորդության քննարկումը համարում են ավարտված: Պաշտպանական կողմը դատավոր Մասիս Մելքոնյանին ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, ինչը մերժվել է: Վարույթ իրականացնող մարմինը ներկայացրել է կալանքի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի օգնականը հարվածել էր իշխանական civic.am կայքի լրագրող Դավիթ Լեւոնյանին: