Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը. Հունաստանի ԱԳՆ

Մայիս 01,2024 23:45

Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը և ողջունել ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական ​​սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։

Նշելով, որ երկու հանրապետությունները համաձայնել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված լինի Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրի վրա, Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է.

«Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,- գրված է Հունաստանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

Թարգմանությունը` «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031