Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատումից հետո կարող է գյուղ չլինի, բնակիչն ընդհանրապես հեռանա…եւ սա իմ ձեռքով ազատագրած հողն է». Կիրանց համայնքի ղեկավար

Մայիս 01,2024 23:40

«Որ  գնացել ենք կառավարություն, վերջում ես ուշ եմ դուրս եկել, ինձ խոստացել են, ասել են՝  երկու օրից հետո հստակ տվյալ կասենք ձեզ: Կառավարությունից ինձ ասել են՝ գնացեք՝ ժողովրդին ասեք, որ երաշխիքը 60 տոկոս է, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման տակ… Երկու կողմից սահմանազատումը կլինի, 12,13, 14 կետերը, որոնք բնակարաններին մոտ են, դա էլ պայմանավորվածությամբ, ժողովրդի մասնակցությամբ կճշտեն, թե ոնց անեն որ ժողովրդին չխանգարի…Ինձ կառավարությունից այսքան բանն են ասել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը:

Նրա խոսքով. «Նախնական հաշվարկով երկու բնակելի տուն է անցնում այն կողմ՝ սահմանազատման հետեւանքով, գիծը, որ գնում է, այդ երկու տունն ընկնում են Ադրբեջանի սահմանում, հարակից մի 8 բնակարան էլ այնքան մոտ են լինելու, որ անհնարին կլինի ապրելը…Եթե կամուրջը մեզ մնա, շատ լավ կլինի, ԽՍՀՄ քարտեզով էլ կամուրջը մերն է եղել, բայց նշված կետերով կամուրջն էլ է իրենց անցնում, մոտ 120 մետր էլ  դեռ վերեւ»:

Կիրանց համայնքի ղեկավարը հավելեց, որ պարզ երեւում է, թե որտեղ է կամուրջը, որտեղ են տները. «Մի կետը գետի վրա է, մյուսը կամուրջն անցնում է դեպի 120 մետր վերեւ, էն մեկը գալիս է մեր պապական հողի մեջ՝ Սաքոյի հողի մեջ, անցնում է այգու մեջ՝ տան տակով, իսկ 15-րդ կետով իրենց տարածքից մի քիչ մեզ է անցնում…»:

Լրագրողի դիտարկմանը, որ կանայք լաց լինելով հեռացան կառավարությունից, Կամո Շահինյանն այսպես արձագանքեց. «Ես էլ էի շատ հուզված, ես էլ էի ուզում, որ մեր ուզած ձեւով լինի: Ժողովուրդ ջան, ինձ հասկացեք՝ այն, ինչ ինձ ասել են, ես ներկայացնում եմ իմ ժողովրդին: Մնացածը իմ ժողովրդի գործն է…Նախկին քարտեզով, որը փոփոխության է ենթարկվել,  այն ժամանակ 57 սեփականաշնորհված հողատարածք էր, որի մեջ բնակարան եւ այլն կար, կազմում էր 14 հեկտար 7000 մետր»:

Հարցին՝ արդյոք անվտանգության երաշխիքներ ստացե՞լ են Փաշինյանից, Կիրանց համայնքի ղեկավարը այսպես պատասխանեց. «Անվտանգության  համար ասել են, որ ձեզ պետք լինի՝ ամեն մետրի վրա մեկը կանգնի…Ես ասում եմ այն, ինչ որ ասել են, ես ոչ մի բանի երաշխիք չունեմ»: Նա նաեւ ասաց, որ սահմանազատումից հետո շատ վատ է պատկերացնում գյուղի ապագան. «Կարող է էլ գյուղ չլինի, բնակիչն ընդհանրապես հեռանա…Եվ սա իմ ձեռքով ազատագրած տարածքն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031