Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ամերիկյան լոբբիստների օգնությամբ փորձում է միլիոնավոր դոլարներ ստանալ Բայդենի վարչակազմից. «Ազատություն»

Մայիս 01,2024 23:30

Ալիևի վարչակազմը ամերիկյան լոբբիստական ընկերության միջոցով փորձում է Միացյալ Նահանգներից միլիոնավոր դոլարի օգնություն ստանալ, գրում Politico պարբերականն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունները K Street ընկերության օգնությանն են դիմել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ անորոշության ֆոնին։

Ամերիկյան թերթը հիշեցնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվել է սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց և լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար հայեր՝ ցեղասպանության ենթարկվելու մտավախությունից դրդված լքեցին իրենց տները

«[ԱՄՆ ] օրենսդիրներն ի պատասխան փորձեցին արգելափակել 2025-ի ֆինանսական տարում Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ արտաքին օգնությունը։ Լոբբիստական ջանքերի մի մասն ուղղված է Ներկայացուցիչների տանը այդ միջոցառման առաջխաղացումը կանխելուն», – գրում է Politico-ն։

Նոյեմբերին ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծը։ Առաջարկը ներկայացրել էր Սենատոր Գարի Փիթերսը, որը հայտարարել էր՝ իր նախաձեռնության նպատակն է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»: Այժմ առաջարկը Ներկայացուցիչների պալատում է և Ալիևի վարչակազմին օգնող լոբբիստները կոչ են անում որոշում կայացնողներին հրաժարվել Բաքվի դեմ քայլերից։

Politico-ի տեղեկություններով՝ լոբբիզմով և քաղաքական խորհրդատվական գործունեությամբ հայտնի Friedlander Group-ն էլ ԱՄՆ–ի Արդարադատության նախարարությանն է փորձում համոզել, գերատեսչությանը հղած նամակում՝ պնդելով, թե «այդ օրինագիծը վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Այդ ընկերությունն, ըստ թերթի, նամակում նաև գրել է, թե ամերիկացի օրենսդիրները օրենքի նախագծում Ադրբեջանի դեմ կեղծ մեղադրանքներ են ներկայացրել՝ «նպատակ ունենալով Միացյալ Նահանգները դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանք սերմանող»։ Friedlander Group-ը նաև դժգոհել է, թե ամերիկացի սենատորները նախագծում չեն հիշատակել, այն, որ «Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար առանցքային դաշնակից է», փոխանցում է Politico-ն։

Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ Բաքուն Վաշինգտոնում իր շահերն առաջ մղելու դիմաց՝ Friedlander Group-ին վճարել է ավելի քան 800 հազար դոլար․ ընդ որում՝ ֆինանսական փոխանցումներն այդ կազմակերպությանը իրականացվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ամենածանր ամիսներին՝ մարտից մինչև սեպտեմբեր՝ արևմտյան մայրաքաղաքներից Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների ֆոնին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031